24-ամյա երիտասարդը համագյուղացու տնից 650 000 դրամ և ոսկե մատանի էր գողացել

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տված Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ ժամը 10.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում տան հետնամասի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակից գողացել մոտ 650 000 դրամ, ոսկյա մատանի:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բաժին են բերել և ձերբակալել նույն գյուղի 24-ամյա մի բնակչի: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:
13 Հոկտեմբեր, 2022 01:22
966
Երևանում 24-ամյա երիտասարդն ընկել է նորակառույց շենքի 6-րդ հարկից
23 Հունվար, 2025 12:15
24-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է
30 Հուլիս, 2024 14:49
24-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը հայտնաբերվել է
19 Հունիս, 2023 03:18
Որպես անհետ կորած որոնվող 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
01 Հուլիս, 2024 14:22
31-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
07 Հոկտեմբեր, 2022 15:52
Երևանի կենտրոնում քայլելիս երիտասարդը զենքի նմանվող առարկայով վախեցրել է ու գումար է պահանջել․ ոստիկանություն
23 Հուլիս, 2022 14:49