ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք պետք է տեղի ունենային Ղրղզստանի տարածքում, հետաձգվել են ավելի ուշ։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը՝ հայտնել է հանրապետության կառավարությանն առընթեր լրատվական շտաբը։
«Մենք զորավարժությունները հետաձգեցինք ավելի ուշ: Նրանց նախապատրաստական աշխատանքները եղել են 99,9 տոկոսով: Զորավարժությունները չեղարկվելուց հետո նրանք սոցիալական ցանցերում գրում են, որ մենք դրանով մերժում ենք ՀԱՊԿ-ը: Ոչ մի նման բան: ՀԱՊԿ-ը մեզ իրոք պետք է, որը տալիս է լիակատար երաշխիք ահաբեկչական սպառնալիքների դեմ և համապատասխանում է մեր երկրի ազգային անվտանգության շահերին։ Սոցցանցերում որոշ ուժեր փորձում են մեզ մղել ՀԱՊԿ անդամների դեմ։ Նրանց չի հաջողվի։ Մենք հակասություններ չունենք»,- մեջբերել է շտաբը Իմանկուլովը խոսքերը։
Ինչպես հավաստիացրել է Անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀԱՊԿ-ի ղեկավարությունը «ընկալումով է վերաբերվել Իսիկ Կուլում հոկտեմբերի զորավարժությունները հետաձգելու Ղրղզստանի որոշմանը»։
ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2022» զորավարժությունները պետք է անցկացվեին հոկտեմբերի 10-14-ը Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Էդելվեյս լեռնաշղթայում, սակայն դրանց սկսվելուց մի քանի օր առաջ Բիշքեկը հրաժարվել է ընդունել միջոցառումը: