Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի կմ27+000-կմ35+535 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Մոտ 8.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Արմավիրի և Արագածոտնի մարզերով։

Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

673