Ռուսաստանում հայտնաբերվել է գրիպի H3N2 տեսակի առաջին վիրուսը
Ռուսաստանում հայտնաբերվել է գրիպի H3N2 տեսակի առաջին վիրուսը: Պարզվել է, որ վիրուսը ներմուծվել է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` այս մասին գերատեսչության խորհրդի նիստում հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։
«Անցյալ շաբաթ մեկուսացվել է գրիպի առաջին H3N2 վիրուսը, որը ներմուծվել է Եգիպտոսից: Առայժմ Ռուսաստանի տարածքում գրիպի այլ վիրուսներ չկան: Հետևաբար, մենք ժամանակ ունենք մանրակրկիտ մշակելու գործողությունների ծրագիր»,- ասել է Պոպովան:
Խոսելով ներկա համաճարակային իրավիճակի մասին՝ Պոպովան նշել է, որ հիվանդացության աճի նոր փուլի նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում շրջանառվող բոլոր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը այս պահին մնում է բավականին կայուն։
15 Հոկտեմբեր, 2022 20:45
2426
Գլխով մտածեք․ Թրամփը հիմար է անվանել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնել պահանջողներին
22 Հոկտեմբեր, 2026 11:10
Ռուսական ընկերություններն արդեն բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ դիզելային վառելիքի մատակարարման շուրջ․ Նովակ
13 Հոկտեմբեր, 2026 10:27
Չեմ հավատում, որ Ռուսաստանը և Չինաստանը օգնում են Իրանին․ Թրամփ
13 Հոկտեմբեր, 2026 10:17
Ովքեր պետք է շտապեն պատվաստվել գրիպի դեմ և երբ է ամենահարմար ժամանակը
10 Նոյեմբեր, 2025 13:45
Հայաստանում հայտնաբերվել է գրիպի Բ տեսակի հարուցիչ
01 Նոյեմբեր, 2023 23:29
Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ
03 Նոյեմբեր, 2022 01:27
Ֆրանսիայում գրանցվել է մարդու մոտ Շամոնդա վիրուսով վարակման աշխարհում առաջին դեպքը
22 Հոկտեմբեր, 2026 13:48
Երևանում անցկացվել է վիրուսային հեպատիտների էլիմինացիային նվիրված միջազգային գիտաժողով
28 Հուլիս, 2026 14:07
Էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի իրավիճակը աշխարհում վերահսկելի է. ՀՎԿԱԿ
03 Հուլիս, 2026 19:08