
Մարտի դաշտում վիրավորվել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը: Այդ մասին տեղեկացնում է «Մեդիալաբ» լրատվական կայքը:
Բադասյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից գտնվում էր առաջնագծում: Ինչպես տեղեկացրեցլ են«Մեդիալաբին» Բադասյանի մտերիմները, նա գլխի շրջանում վիրավորում է ստացել: Նրան վիրահատել են Գորիսում: Վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:
Վահան Բադասյանը վիրահատությունից հետո դեռևս գիտակցության չի եկել: Այս պահին նրան տեղափոխում են Երեւան:
Լրացում. քիչ առաջ Սասնա Ծռեր կուսակցության ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ վնասվել է Վահան Բադասյանի գանգոսկրը։ Ուղեղը անվնաս է, և դա արդեն լավ է։ Ճանապարհին են։ Խնդրում եմ տարածել, որ տեղեկությունը կայքերում ուղղվի։ Փառք Աստծո։