Ըստ Araratnews.am-ի տեղեկությունների` դատախազությունը պահանջում է անձեռնմխելիությունից զրկել առաջին ատյանի դատարանի  դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: Նրան ձերբակալելու թույլտվություն ստանալու համար  դատախազությունը դիմել է ԲԴԽ, որտեղ այս պահին այդ հարցով նիստ է գումարվել։

Ավելի ուշ դատախազությունից հայտնեցին, որ  Էրիկ Ալեքսանյանի գործը փոխկապակցված է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստերի հետ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` փաստաբանին ու դատավորին առաջադրված մեղադրանքը վերաբերում է «օրենքով գողի» նկատմամբ հարուցված քրեական գործով կաշառք ստանալու հետ։

 

 

 

 

2723