Հոկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժին է  զանգահարել Գետազատ գյուղի Աղայան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր տնից գողություն է եղել։ Մեկնած օպերատիվ-քննչական խումբը և փորձագետը պարզել են, որ գողությունը կատարվել է ժամեր առաջ։  Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան դուռը և կենցաղային ապրանք գողացել։Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Հոկտեմբերի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները, տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ։ Նա հրավիրվել է ոստիկանության Արտաշատի բաժին ու հայտնել, որ գողությունն ինքն է արել։ Բնակարանային գողության փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 25-ամյա գետազատցին ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

1054