Հիմնանորոգվել է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1 կմ հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։

Կատարվել են այլ աշխատանքներ նույնպես։ Շինարարական աշխատանքները կատարել է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ 

767