Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Մելիք գյուղի խաչմերուկում, բախվել են Արագածոտնի մարզի բակիչ 52-ամյա Ավետիք Խաչատրյանի վարած VAZ 2106 մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Դավիթ Ավետիքյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 11-ամյա Ղազարիկ Խ․-ն տեղում մահացել է։ Իսկ Ա․ Խաչատրյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Nissan-ի վարորդ Դ․ Ավետիքյանն ու նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Վանուշ Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները և օպերատիվ են գործել «Ապարան» և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնների բժիշկները, որոնք վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

 

2521