Նիկոլ Փաշինյանը և Յուրի Ջորկաեֆը քննարկել են մեր երկրում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին՝ Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆին:
Հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Վարչապետը կարևորել է Յուրի Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել գագաթնաժողովում քննարկվող թեմաներին, Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև մեր երկրում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի:
29 Հոկտեմբեր, 2022 21:07
1032
Հավանականություն կա, որ ՀՀ-ն բացառիկ հնարավորություններ կունենա .Փաշինյանը՝ ֆոն դեր Լայենի այցից սպասումների մասին
25 Հունիս, 2026 13:29
Երբ կմեկնարկեն ԹՐԻՓՓ-ի շինարարական աշխատանքները. Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ)
25 Հունիս, 2026 13:25
Հայաստանը և Ադրբեջանը իրար պետք է հանգիստ թողնեն. ԼՂ շարժումը շարունակելու փորձերը բերելու են հայելային արձագանքներ. Փաշինյան (տեսանյութ)
25 Հունիս, 2026 13:11