Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում եռակողմ հանդիպմանը հայտարարեց, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է Ղարաբաղի հարցում։

Նրա խոսքով, Սոչիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ կայացած հանդիպումը շատ օգտակար էր և բարենպաստ մթնոլորտ ստեղծեց ապագա պայմանավորվածությունների համար։
«Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ, պետք է անկեղծորեն ասեմ, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, որոշ բաներ պետք է հանվեին մասնագետների մակարդակով նախկինում մշակված տեքստից»,- նշել է Պուտինը։

Այնուամենայնիվ, նշել է նախագահը, այս քայլը պայմաններ է ստեղծում հետագա գործողությունների համար՝ իրավիճակն ամբողջությամբ կարգավորելու համար։ Նրա խոսքով, Սոչիում կայացած բանակցությունները ցույց տվեցին, որ երկրները կարող են պայմանավորվել ապագայի շուրջ, քանի որ բոլորը, այդ թվում՝ տարածաշրջանային երկրնորը շահագրգռված են հարաբերությունների կարգավորմամբ։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան կանի հնարավոր ամեն բան՝ վերջ դնելու այս հակամարտությանը։


 

1358