Մեծ Բրիտանիան երկարաձգել է ռուսական ոսկու ներմուծման արգելքը. այժմ արգելում է այն ոսկու ներմուծումը, որը վերամշակվում է  երրորդ երկրում և մատակարարվում է Ռուսաստանից․ արգելվում է նաև ոսկյա զարդերի ներմուծումը։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։ .

Հուլիսի 21-ին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից ոսկու ներկրման դեմ։

«Ոսկու ներկրման ու գնման և հարակից լրացուցիչ ծառայությունների գործող արգելքի երկարաձգումը կվերաբերի երրորդ երկրում վերամշակված ոսկուն՝ ներառելով Ռուսաստանում արդյունահանվող ոսկին և ոսկյա զարդերը»,- ասվում է փաստաթղթում։
Բացառություն է անձնական օգտագործման համար ոսկերչական իրերի ներմուծումն ու արտահանումը։
Բացի այդ, Բրիտանիան ընդլայնում է Ռուսաստանից շահույթ ստացող ապրանքների ներմուծման արգելքը։

Պատժամիջոցների ցանկը ներառում է խմիչքներ, ալկոհոլային ըմպելիքներ, այդ թվում՝ օղի, քացախ և սննդի թափոններ, մասնավորապես՝ ճակնդեղի միջուկ: Արգելքը կտարածվի նաև համապատասխան տեխնիկական աջակցության, ֆինանսական ծառայությունների և ֆոնդերի, բրոքերային ծառայությունների տրամադրման վրա, ասվում է փաստաթղթում։

709