Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են. լուսանկար
![](https://araratnews.am/admin/images/1667815941.webp)
Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի ոտքն անդամահատել են այն բանից հետո, երբ լրագրողը պայթել էր ականի վրա:
Ավելի ուշ Պեգովը իր տելեգրամյան ալիքում գրել է․
«Ելնելով այն հանգամանքից, որ ուկրաինական մամուլին հաջողվել է բացահայտել իմ ծանր վնասվածքի մասին ճշմարտությունը, հարկ եմ համարում հայտնել հետևյալը։ Այո, ես իսկապես կտրել եմ իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Իհարկե, բարդ վիրահատություն կլինի, բայց ամեն ինչ շատ դրական է: Գուցե ավելի արագ լինի, սա նմանատիպ առաջին փորձն է»։
07 Նոյեմբեր, 2022 17:55
1840