Այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի ունեցավ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստի ընթացքում դրական եզրակացություն ներկայացվեց Ազգային ժողովին հետևյալ օրենսդրական նախագծերի վերաբերյալ.

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիր վավերացնելու մասին,

«Եվրասիական տնտեսական միության փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների

և դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը։

Հիմնական զեկուցողներ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախարարի տեղակալ Աշոտ Մուրադյան, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան։

680