Այսօր կդիտվի Լուսնի լրիվ խավարում
Նոյեմբերի 8-ին կդիտվի Լուսնի լրիվ խավարում: Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ այս անգամ երևույթը կարելի է տեսնել Ասիայից, Ավստրալիայից, Խաղաղ օվկիանոսից, Ամերիկաներից։
Ցավոք, Հայաստանից հնարավոր չէ դիտել, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։ Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է այն:
Հավելենք, որ խավարման ժամանակ Լուսինը լուսավորված է լինում կարմրավուն լույսով, ինչը շատ գեղեցիկ տեսք է հաղորդում այդ երկնային մարմնին: Խավարման կիսաստվերը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 12։02-ին և կավարտվի 17։56։
Ցանկացողները կարող են խավարմանը հետևել առցանց` հետևյալ հղումով:
08 Նոյեմբեր, 2022 14:02
1060
Տիեզերական հազվագյուտ երևույթը տեսանելի կլինի նաև Հայաստանից․ սկսվում է Երկրի բնական արբանյակի ամենահզոր փուլերից մեկը
20 Օգոստոս, 2024 02:02
Արևի խավարումն՝ ուղիղ հեռարձակմամբ
09 Ապրիլ, 2024 02:17
Ապրիլի 8-ին տեղի կունենա Արեգակի ամբողջական խավարում
27 Փետրվար, 2024 03:40
Ուղիղ երեք րոպեից կդիտվի արեւի մասնակի խավարում, որը տեսանելի կլինի նաեւ Հայաստանից
25 Հոկտեմբեր, 2022 17:48