Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լուսնի ամբողջական խավարումը լուսնին կարմիր գույն կտա հինգշաբթի երեկոյան, մինչև ուրբաթ առավոտ արևմտյան ողջ կիսագնդում։ Լավագույն տեսարանները կբացվեն Ամերիկայից, իսկ Աֆրիկայի և Եվրոպայի որոշ տարածքներում լուսնի խավարումը կնշմարվի. գրում է Apnews-ը:

Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը, Երկիրը և Արևը հայտնվում են նույն գծի վրա Երկիրը ստվեր է գցում, որը կարող է մասամբ կամ ամբողջությամբ ծածկել Լուսինը:Լիալուսինը փակվում է Արեգակի ամբողջական խավարման ժամանակ և ստանում է պղնձե կարմիր երանգ՝ Երկրի մթնոլորտ ներթափանցող արևի պատահական ճառագայթների պատճառով:

Լուսնի և Արևի խավարումները տեղի են ունենում տարեկան 4-7 անգամ, հայտնում է NASA-ն:

Ինչպես տեսնել Լուսնի խավարումը

Այսպես կոչված «արյունոտ Լուսինը» տեսանելի կլինի մոտ մեկ ժամ՝ սկսած ուրբաթ ժամը 2:26-ից: Այն նայելու համար ակնոցների կամ որևէ հատուկ սարքավորումների կարիք չի լինի։

«Լուսնի «մայրամուտի» պատճառով Եվրոպայում և Աֆրիկայում խավարումը դիտելը կարող է ավելի դժվար լինել: Սա իսկապես խավարում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի համար»,- ասել է Յեյլի համալսարանի աստղագիտության փորձագետ Մայքլ Ֆեյսոնը:

Սեպտեմբերի 7-ին Լուսնի մեկ այլ ամբողջական խավարում կլինի, որն էլ կերևան Ասիայի, Աֆրիկայի, Ավստրալիայի և Եվրոպայի որոշ շրջաններում։

352