Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու վերաբերյալ, որն իրացրրել են՝ համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների հետ:

Նոյեմբերի 4-ին մայրաքաղաքի Շինարարների փողոցում ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տեղափոխվել Երևանի Աբելյան փողոցում բնակվող օտարերկրյա մի քաղաքացի: 27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 100 «ԼՍԴ» ու երկու փաթեթ՝ «ջամայկա» և «նատալենսիս» տեսակի թմրամիջոցներով, որոնք Հայաստան են առաքվել արտերկրից։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

646