Արմեն Աշոտյանը, որը վերջին օրերին աչքի է ընկնում վարքագծի շեղումներով, շարունակում է գտնվել հոգեխանգարմունքի մեջ և լարվածության մեջ պահել իր շրջապատին՝ բարեկամ-հարազատներին, կուսակից ընկերներին ու իր՝ պաշտոնյա եղած ժամանակվա աշխատակիցներին։

Ինչպես արդեն գրել էինք՝ Աշոտյանի նյարդային լարումների պատճառը վերջերս հարուցված քրեական գործն է, որով բացահայտվել էր, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ, դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով:

Աշոտյանի շրջապատում ահաբեկված են նրա տարօրինակ պահվածքից ու ամեն գնով փորձում են խուսափել նրա հետ որևէ շփում ու առնչություն ունենալուց, քանի որ վստահ են, որ երբ Աշոտյանը հրավիրվի հարցաքննության՝ սկսելու է պատմել բոլորի ու ամեն ինչի մասին՝ միայն թե իր վրայից գցի պատասխանատվությունը։

Նման մերժողական ու անցանկալի կարգավիճակում հայտնվելուց հետո Կրթության և գիտության նախկին նախարարը ընկել է կրկնակի հոգեխանգարմունքի մեջ՝ սկսելով անել ցնորային հայտարարություններ ու խոսել բաներից, որոնք արդեն քանիցս հերքվել են։ Նմանատիպ ցնորային հայտարարություններից է Շուշիի բանկից գումարի դուրսբերման մասին զառանցանքը, որն արդեն հիմնավորապես հերքվել է։

3133