Հզոր երկրաշարժ Տոնգայի ափերի մոտ․ հայտարարվել է ցունամիի վտանգ

7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Տոնգա կղզիների ափերի մոտ, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեիաֆու քաղաքից 220 կմ դեպի հյուսիս-արևմուտք։
Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա։
Երկրաշարժի պատճառով հայտարարվել է նաև ցունամիի վտանգ։
11 Նոյեմբեր, 2022 20:04
1229