Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության աշտարակի բաժին և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ հայտնաբերել են աղջկա կախված դի։

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Լուսինե Հ-ն Աշտարակ-Աբովյան ավտոճանապարհի եզրային հատվածից դեպի Նոր Երզնկա համայնքի վարչական տարածքում գտնվող շինության բետոնե ծածկից դուրս ցցված մետաղյա ամրանից եկել է ավտոմեքենայի ամրագոտիով կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Toyota մակնիշի ավտոմեքենա, որով Լուսինե Հ-ն դիմել է ծայրահեղ այդ քայլին։

Ավտոմեքենայի առջևի հատվածում՝ վարորդի կողքի նստարանին, հայտնաբերվել է նամակ, որում գրված է «Երկինքը ինձ կանչել է, մեռնում եմ, որ ապրեն իմ համար թանկ մարդիկ, կներեք ինձ, սիրում եմ ձեզ»։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը ունեցել է առողջական խնդիրներ։ Նրան էլ հայտնաբերել է իր բարեկամը։

Դեպքի փաստով Ն. Քասյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական և ձեռագրաբանական փորձաքննություն։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

3262