Արտաշատի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման դեպք (տեսանյութ)
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 34-ամյա մի տղամարդ և հանձնել գործարանային համարներով «Կալաշնիկովի» 6 ինքնաձիգ, 14 պահունակ և տարբեր տրամաչափի 530-ից ավելի փամփուշտ: Ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմից հետո՝ Արցախից:
Կամավոր հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
15 Նոյեմբեր, 2022 19:29
960
Գնդացիր, ինքնաձիգներ, նռնակներ. Կոտայքի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը
01 Ապրիլ, 2022 01:56
Ոստիկանության բաժիններում արձանագրվել են ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր
05 Հոկտեմբեր, 2021 00:20
Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ինքնաձիգներ և այլ հրազեններ են հանձնել
20 Ապրիլ, 2021 14:14