Ընթացիկ տարում Երևանում պարեկներն արձանագրել են կաշառք տալու 18, Գյումրիում և Վանաձորում՝ երեքական դեպք, որոնց կապակցությամբ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Սրանք այն դեպքերն են, երբ վարորդները փորձել են խուսափել կոպիտ խախտման համար պատասխանատվությունից և հարցը լուծել կաշառելով:

«Ոստիկանության մոտեցումը հստակ է՝ օրինախախտը, կարգազանցը պետք է պատժվի․ օրենքով նախատեսված դեպքերում զրկվի մեքենա վարելու իրավունքից կամ ենթարկվի ավելի խիստ պատժի։ Այս մոտեցման անվերապահ կատարումը կլուծի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրը: Անգիտակից վարորդը կա՛մ պետք է դառնա հետիոտն, կա՛մ գիտակցի և ուղղվի:

Սակայն իներցիան շարունակվում է, որոշ վարորդներ դեռ դիմում են զարտուղի միջոցների, բայց՝ հայտնվում ավելի ծանր վիճակում, ավելի ճիշտ՝ կարգավիճակում: Այդպիսի երեք դեպք արձանագրվել է վերջերս:

Նոյեմբերի 9-ին՝ գիշերվա ժամը երկուսին մոտ, մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում ծառայող պարեկները կանգնեցրել են 57-ամյա մի երևանցու վարած «Նիսանը»: Ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը պարեկներին առաջարկել է 40 հազար դրամ կաշառք, և, որպես հետևանք, տեղափոխվել է ոստիկանության բաժին, իսկ կազմած փաստաթղթերը փոխանցվել են հակակոռուպցիոն կոմիտե:

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:30-ին, Շիրակի մարզի պարեկները Գյումրու Վարդանանց հրապարակում ՃԵԿ խախտում կատարելու համար կանգնեցրել են Հայկավան գյուղի 24-ամյա մի բնակչի վարած «Օպելը»: Վարորդն առաջարկել է հինգ հազար դրամ կաշառք ու տեղափոխվել ոստիկանության բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

1181