ՀԱՊԿ լրատվական ծառայությունից հայտնում են.

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստ։ 

Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Ինչպես տեղեկացնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից՝ կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համար համատեղ միջոցառումների քննարկումը։

 

335