2020թ. համախառն ներքին արդյունքի մոտ 60%-ը բաժին է ընկել Երևանին. Թունյան
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. համախառն ներքին արդյունքի մոտ 60%-ը բաժին է ընկել Երևանին։ Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018-ին 54.1% էր, 2019-ին՝ 58.4%։ Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև կառավարության 2021-2026թթ. ծրագրում, առավել քան արդիական է։ Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով. 2022» զեկույցից։ 2021 թվականի արդյունքները այս զեկույցում դեռ ամփոփված չեն»։

21 Նոյեմբեր, 2022 16:12
429
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Բաբկեն Թունյանը
29 Հուլիս, 2026 17:37
ԱԺ-ում փորձագետների մասնակցությամբ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի սպասվող կարգավորումները
08 Հուլիս, 2026 14:09
Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան
10 Հունիս, 2026 16:32
Ձեր ժամանա՞կն է ավելի թանկ, թե՞ ծառայողական մեքենայի վրա կատարվող պետական ծախսը. Թունյանը՝ Մանուկյանին
20 Օգոստոս, 2026 18:15
Հերթական կեղծիքը հերքենք․ Բաբեն Թունյան
10 Հունիս, 2026 19:05
Ձեզ սրբի տեղ չդնեք․ ճիշտ կանեք՝ ներողություն խնդրեք այդ տղայի հարազատներից ու լռեք․ Թունյան
01 Ապրիլ, 2026 17:38