ԱԱ2022․ Բրազիլիան Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ հաղթեց Սերբիային

Կատարի Լուսայիլ քաղաքի «Լուսայիլ այկոնիկ» մարզադաշտում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան աշխարհի առաջնության առաջին տուրի մեկնարկային խաղում հանդիպեց Սերբիայի հետ։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Բրազիլիայի։
63-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը բացեց խաղի հաշիվը, այնուհետև 73-րդ րոպեին ձևակերպեց դուբլը և ապահովեց թիմին հաղթանակ։
Բրազիլիան և Սերբիան խաղում են H խմբում։ Բացի նրանցից քառյակում են նաև Շվեյցարիան և Կամերունը, ովքեր արդեն անցկացրել են իրենց հանդիպումը ավելի վաղ և ավարտել 1։0 հաշվով՝ հօգուտ եվրոպական թիմի։
25 Նոյեմբեր, 2022 04:54
1300
Քաթարում կայացած աշխարհի առաջնությունը գերազանցել է Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության հաճախելիության ռեկորդը
19 Հունվար, 2023 16:19
Կատար2022․ Արգենտինայում երեքշաբթի օրը հայտարարել են հանգստյան օր, որպեսզի քաղաքացիները դիմավորեն հավաքականին
20 Դեկտեմբեր, 2022 14:29
Կատար2022․ «Կարծում եմ՝ Արգենտինան արժանի էր հաղթանակի»․ Պուտին
20 Դեկտեմբեր, 2022 14:21