Արման Եղոյանը և Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը քննարկել են Հայաստանին սպառնացող վտանգները
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին:
Հայաստանում առաջին անգամ գտնվող շվեդ գործընկերոջ հետ Արման Եղոյանը խոսել է հայ-շվեդական հարաբերությունների զարգացման, երկու երկրների խորհրդարանների համագործակցության ընդլայնման հարցերի վերաբերյալ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանին սպառնացող վտանգներին, դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստին ու միջազգային առկա մարտահրավերներին:
«Շվեդիայի՝ որպես կայացած ժողովրդավարության ու հզոր տնտեսությամբ պետության փորձը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Արման Եղոյանը:
26 Նոյեմբեր, 2022 16:38
756
Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ
24 Հոկտեմբեր, 2026 10:43
RAF Wrestling-ը հրապարակել է իր առաջին pound-for-pound վարկանիշային աղյուսակները, որոնցում տեղ են գտել Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը
20 Հոկտեմբեր, 2026 20:52
Ավարտեցինք դասընթացը՝ Կառավարման ակադեմիայում․ վարչապետ
14 Հոկտեմբեր, 2026 23:05