Նոյեմբերի 25-ին ժամը 21:35-ին,  ԱՀ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Լիսագոր համայնքի մոտակայքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։ 

Դեպքի վայր մեկնած Շուշիի շրջանային  ԱԻ և ոստիկանության բաժինների ծառայողները պարզել են, որ ժամը 21:00-ի սահմաններում,  ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի 36-ամյա բնակիչ Ս. Մովսիսյանը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին, իր կողմից շահագործվող «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։

ՃՏՊ հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ս.Մովսիսյանի առողջական վիճակը բավարար է։

871