ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել
Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի եւ մի խումբ հայ դիվանագետների հետ։
Այս մասին Մասիս Մայիլյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման մեջ։
«Բարի ավանդույթ է դարձել Մոսկվա այցի ընթացքում այցելել ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն և կարծիքներ փոխանակել Արտակարգ ու լիազոր դեսպանի, ինչպես նաև հայ այլ դիվանագետների հետ»,- նշված է գրառման մեջ։
27 Նոյեմբեր, 2022 00:42
1579
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10 Սեպտեմբեր, 2026 22:35
Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է
07 Սեպտեմբեր, 2026 21:15
Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը․ կա վիրшվոր
29 Օգոստոս, 2026 20:30