Աստղագետներն ուսումնասիրել են արևանման 2MASS 19281982-2640123 աստղը, որի ուղեծրում, վարկածներից մեկի համաձայն, կարող է լինել այլմոլորակային քաղաքակրթություն։ Մի քանի ժամվա ընթացքում իրականացված դիտարկումներով չի հաջողվել ենթադրությունը հաստատող ապացույցներ ձեռք բերել,- գրում է Ամերիկյան աստղագիտական ​​ընկերության Research Notes ամսագիրը:

 

Չնայած գիտնականները թերահավատորեն են վերաբերվում ՉԹՕ-ներին, սակայն աստղաֆիզիկոսներից ոմանք միանգամայն ընդունում են, որ գոյություն ունեն այլմոլորակային քաղաքակրթություններ, և ռադիոազդանշանները դրանց բացահայտելու միջոց են:

 

Աստղագիտության մեջ քիչ անոմալիաներ կան, որոնք շարունակում են առեղծվածային մնալ, ինչպես 1977թ. WAW ազդանշանը

 

1977 թվականի օգոստոսի 15-ին աստղագետների ուշադրությունը գրավեց Wow ազդանշանը, որի բնութագրերը թույլ էին տալիս կասկածելու, որ այն կարող էր լինել «այլմոլորակայինների հաղորդագրություն»: Ազդանշանը տեւել է 72 վայրկյան եւ բավականին հզոր է եղել, իսկ հաճախականությունը, որով այն գրանցվել է, միանգամայն կբավարարեր միջաստղային հաղորդակցության համար։

Տիեզերքի համապատասխան հատվածի հետագա ուսումնասիրությունը հնարավորություն է տվել պարզելու, որ Աղեղնավոր համաստեղության 2MASS 19281982-2640123 արևանման աստղը կարող է ազդանշանի աղբյուր լինել: Այնուամենայնիվ, ժամանակակից աստղադիտակների միջոցով նոր թիրախային դիտարկումները թույլ չեն տվել  նկատել այս աստղի նոր ազդանշանները:

 

Այս պահին ազդանշանի ոչ մի վարկած, ազդանշանի այլմոլորակային ծագման   այլընտրանքային տարբերակ (օրինակ, որ այն Երկրից անդրադարձված ազդանշան լինի) նույնպես չի հաստատվել։

1944