Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, այս թեմայով խորհրդակցություն անցկացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հրավիրվել են Մոսկվա:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած մի շարք հեռախոսային զրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է կոչով` դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում` հումանիտար նկատառումներով, որպեսզի հնարավոր լինի փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները:

ՌԴ արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում:

1118