Կատարում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տուրի խմբային փուլի հանդիպումները։ «Ստեդիում 974» մարզադաշտում հանդիպեցին G խմբի թիմերը՝ Սերբիան և Շվեյցարիան։ Խաղն ավարտվեց 2։3 հաշվով՝ հօգուտ Սերբիայի։ 

20-րդ րոպեին պաշտպանի անդրադարձից հետո Շերդան Շաքիրին բացեց խաղի հաշիվը՝ դառնալով գոլի հեղինակ։ 6 րոպե անց Ալեքսանդր Միտրովիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 35-րդ րոպեին Դուշան Վլահովիչը առաջ մղեց սերբերին։ 44-րդ րոպեին Բրիլ Էմբոլոն հավասարեցրեց հաշիվը։ Սակայն երկրորդ խաղակեսի երրորդ րոպեին Ռեմո Ֆրեյլերը առաջ մղեց Շվեյցարիային։

Հիշեցնենք, որ առանձին պետության ստեղծումից ի վեր Սերբիայի հավաքականն աշխարհի առաջնությունում երբեք խմբից դուրս չի եկել։ Իսկ Շվեյցարիայի լավագույն արդյունքը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչին մասնակցելն է եղել։ 

 

771