Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմի լուսանկարները՝ նշելով, որ մրցույթի այս տարվա բեմը, ինչպես և խորհրդանիշը, նույնպես կառուցված է հրաշքի շուրջ։

Կենտրոնական բեմը նման է հոլին, իսկ նրա շուրջ լույսով թելերն են, որոնք փոխանցելու են յուրաքանչյուր ելույթի էներգիան։

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ»-ին կմասնակցի 16 երկրի ներկայացուցիչ, որոնց կմիավորի «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Տարվա ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

 

1344