Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին մեքենան ձորն է գլորվել․ կան տուժածներ
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Գարգառ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին և ուղևորին (Զ․ Գ․, ծնված 1980 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են Ստեփանավանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
05 Դեկտեմբեր, 2022 22:41
1209
Ողբերգական վթար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին․ կա զոհ և տուժածներ
29 Մայիս, 2025 10:31
Դիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն. կան տուժածներ
01 Սեպտեմբեր, 2026 22:46
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ
31 Օգոստոս, 2026 20:59
Ստավրոպոլում Վրաստան-Մոսկվա ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ զոհվել է
30 Օգոստոս, 2026 09:52