
Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է սկսել Հանրապետության հրապարակում, քանդվում է հրապարակի կրպակը:
Տեղում են կրպակի սեփականատերերը, նրանց ներկայացուցիչը, ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ:
Սեփականատերի ներկայացուցիչը ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրեց, որ դատարանի որոշմամբ կրպակի վրա 2 անգամ արգելանք է դրված, ինչը նշանակում է, որ այն քանդել, ապամոնտաժել չի կարելի: Սրան ի պատասխան՝ ոստիկանության աշխատակիցները հորդորեցին բոլոր հարցերով ՀՀ ոստիկանություն դիմել գրավոր տարբերակով, իսկ քաղաքապետարանի աշխատակիցն էլ տեղեկացրեց, որ իրենք գիտեն, տեղյակ են դատարանի և մնացած բոլոր որոշումների մասին, չեն անում անօրինական գործողություններ ու իրենց քայլերը հիմնավորված են:
Որոշ ժամանակ կարճ լեզվակռվից հետո ոստիկանները բերման ենթարկեցին սեփականատիրոջը և նրա ներկայացուցչին:
Ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: