Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը առիթը բաց չի թողել հայկական սփյուռքին մեղադրելու հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորման ձախողվան մեջ։

«Հայկական սփյուռքը չի ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում»,- ասել է Քալընը՝ ընդգծելով, որ Հայաստանին ավելի շատ պետք են Թուրքիան և Ադրբեջանը, քան Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ «Գիտեք, հայկական սփյուռքն առավել կենտրոնացած է երկու երկրներում՝ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, որտեղ այն չափազանց ազդեցիկ է քաղաքական, տնտեսական, լրատվական և այլ ոլորտներում»,- հավելել է Քալընը։

Ստացվում է, որ Թուրքիան, որը ցանկացած կարգավորման հնարավորության խոչընդոտներ է ստեղծում` առաջ քաշելով իր նախապայմանները, մեղավոր չէ, այլ մեղավոր է իր իսկ կողմից իրականացված ցեղասպանությունից փրկված հայկական սփյուռքը։

Այն որ, Թուրքիայի որդեգրած ծավալապաշտական քաղաքականության մեջ հայկական սփյուռքը միշտ խնդիրներ է առաջացնում, բազմիցս կարելի է լսել թուրք քաղաքական գործիչների հայտարարություններում։ Խնդիրն այն է, որ հայկական սփյուռքը Թուրքիայի պատմության արյունոտ էջերի կենդանի ապացույցն է։
Հետաքրքիր է, իսկ Քալընն իրենց հարց չի՞ տվել՝ ինչի հետեւանքով հայերը ցրվեցին աշխահով մեկ ու հաստատվեցին Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում։

Ամեն դեպքում, Թուրքիան, որը երկար ժամանակ է անկոչ հյուրի նման Եվրամիության դռների առջև կանգնած երազում է դառնալ ԵՄ անդամ, չգիտես ինչու որոշել է, որ Հայաստանին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք չեն։ Գուցե այնքանով պետք չեն, որ Թուրքիան կարողանա իրեն տարածաշրջանում «հարց լուծող» զգալ։

50682