Մարզահամերգային համալիրում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը:

Ղազախստանը ներկայացնող Դեյվիդ Չարլինը, որի երգը մայրիկի մասին էր, ելույթի ավարտից հետո հայերենով բացականչեց. «Հայաստա՜ն, ես ձեզ սիրում եմ»:

Վերջինիս երախտիքի խոսքը առաջացրեց դահլիճի ոգևորությունը: Նրա հայերեն խոսքին հանդիսականներն արձագանքեցին բուռն ծափերով և բացականչություններով:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ մրցույցում առաջին տեղը զբաղեցրեց Ֆրանսիայի պատվիրակը, իսկ երկրորդը՝ Նարեն՝ Հայաստանից:

1590