Ամոթ միջազգային հանցագործի ձեռքը սեղմող և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ֆինանսավորողներին․ Արտակ Բեգլարյան

Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու պահում է լիակատար շրջափակման մեջ՝ որպես պատանդ և զրկում գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել՝ ի լրումն գազ-նավթային հարաբերությունների՝ Եվրոպա ադրբեջանական էլեկտրաէներգիա մատակարարելու մասին։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու նշել, որ ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ողջունել Ալիևին։
«Ամոթ այս առաջնորդներին միջազգային հանցագործի հետ ձեռքսեղմելու և ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը ֆինանսավորելու համար»,- ընդգծել է նա:
Գրառմանը կից Բեգլարյանը լուսանկար է հրապարակել։
19 Դեկտեմբեր, 2022 12:06
228