Վարանդայում 2 ադրբեջանցի սպա է մահացել

Լեռնային Ղարաբաղի Վարանդայի շրջանում (Ֆիզուլի), որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ադրբեջանական բանակի երկու սպա:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեքենան շրջվել է, կապիտան Արազ Նազարովը և ավագ լեյտենանտ Իլկին Իմդադլին տեղում մահացել են:
21 Դեկտեմբեր, 2022 18:59
837