![](https://araratnews.am/admin/images/1671721958.jpg)
Երևան քաղաքում վերջին շրջանում վարձով տների գները նվազել են: List.am հայտարարությունների կայքից հայտնի է դառնում, որ օրինակ՝ Կենտրոն համայնքում վարձով գների տների օրավարձը տատանվում է 12-ից 20 հազար դրամի սահմաններում:
Դեռևս երկու ամիս առաջ այս գները եռապատիկ թանկ էին, ինչը պայմանավորված էր ռուսաստանցիներիի՝ Հայաստան այցով և բնակարանների վարձակալությամբ: Արդյունքում տան վարձակալության գները այնքան բարձացան, որ Հայաստանում շատ քաղաքացիներ չէին կարողանում տուն վարձել ու նույնիսկ եղել են դեպքեր, երբ հայաստանցիներին տանից հանել են, ավելի բարձր գնով ռուսներին վարձկալության տալու համար:
Այսօր արդեն ռուս քաղաքացիների թվի նվազման զուգահեռ նվազում է վարձակալության գները, քանի որ այդքան բարձր գումար վճարելը ռուսների համար ևս խնդիր էր և նրանք սկսեցին հեռանալ Հայաստանից: Արդյունքում ՀՀ քաղաքացիները ստացան կարճաժամկետ արդյունք այս գների բարձրացումից, այնինչ ողջախոհ գնի պարագայում ՌԴ քաղաքաիցները ավելի երկար կմնային Հայաստանում և ՀՀ քաղաքացիներն էլ իրենց հերթին երկարաժամկետ արդյունքի կհասնեին: