Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները հրաժարվի զսպման քաղաքականությունից և ուշադրություն դարձնի Պեկինին հուզող հարցերին, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ինը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Միացյալ Նահանգները չեն կարող միաժամանակ խոսել համագործակցության մասին և դանակով հարվածել»,- նշել է Վան Յին։

Նա հիշեցրել է, որ Չինաստանին ճնշելու և զսպելու ամերիկյան քաղաքականությունը նախկինում չի աշխատել և չի գործի ապագայում՝ հորդորելով Վաշինգտոնին հաշվի առնել Չինաստանի շահերը։

Նրա խոսքով, գալիք տարում երկու երկրների հարաբերություններում պետք է նոր մթնոլորտ ձեւավորվի։

Ավելի վաղ չինական կողմը կոչ էր արել ընդլայնել հաղորդակցությունն ու համագործակցությունը Չինաստանի և ԱՄՆ-ի միջև՝ երկկողմ հարաբերությունները բնականոն հուն վերադարձնելու համար։

630