Դեկտեմբերի 24–ին շրջափակված Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույզում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

«4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն նույն բժիշկը, որը մինչը նրա Հայաստան տեղափոխվելը, բուժում էր հեռավար տարբերակով։ Փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան սկսել է ուտել, բայց հիվանդությանը հատուկ շարունակում է բարձր ջերմել, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր»,-ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում օրեր շարունակ ծանր վիճակում գտնված երեխան դեկտեմբերի 24-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել էր ՀՀ՝  «Մուրացան» բժշկական կենտրոն։

887