Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի մեծ համերգասրահում տեղի է ունեցել «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխության և գալա համերգի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառման շրջանակում հայտարարվել են մրցանակակիրների անունները, որոնք պարգևատրվել են «Մեծ մրցանակով» և «Հատուկ մրցանակով»:

Փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ հունիսի 9-30-ը: Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։

Այս տարի փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի 150-ից ավելի երաժշտական և արվեստի դպրոցների 8-20 տարեկան շուրջ 1500 աշակերտ։

Փառատոնին օնլայն ձևաչափով մասնակցության հայտեր էին ներկայացրել նաև ՌԴ և ԱՄՆ հաստատություններից։ Ժյուրիի կազմում էին Հայաստանի երաժշտարվեստի ոլորտի ճանաչված և հայտնի ներկայացուցիչներ, վաստակավոր արտիստներ, մանկավարժներ։

128