Խցանումներ Սադախլո-Բագրատաշեն մաքսակետ տանող ճանապարհին. Վրաստանի ֆիննախի պարզաբանումը
Վրաստանի Քվեմո Քարթլի մարզի Մառնեուլ քաղաքից մինչև վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» սահմանային անցակետ տանող մոտ 36 կմ-անոց ճանապարհին երթևեկությունը խցանված է գրեթե մեկ շաբաթ:
Ճանապարհին բեռնատարների կուտակումներ են, որոնց կիլոմետրանոց հերթերը առաջացրել են տեղաշարժի և երթևեկի հետ կապված խնդիրներ:
Վրաստանի ֆինանսների նախարարությունից «Ալիք Մեդիա»-ին փոխանցել են, որ «Սադախլո-Բագրատաշեն» մաքսակետում՝ թե՛ վրացական, թե՛ հայկական կողմում, բոլոր ընթացակարգերն իրականանում են հավուր պատշաճի:
«Բեռնատարների կուտակումները հավանաբար կապված են նախատոնական եռուզեռի հետ. թողունակության հետ կապված որևէ խնդիր չկա»,- հավաստիացրին ֆինանսների նախարարությունից:
28 Դեկտեմբեր, 2022 16:01
1403
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
10 Սեպտեմբեր, 2021 17:43
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են
18 Օգոստոս, 2021 14:39
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի
09 Հուլիս, 2021 23:02
Մեկնարկել են Մեղրու մաքսակետի շինարարական աշխատանքները. Ռուստամ Բադասյան
11 Հունվար, 2024 17:41
Հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսակետը ժամանակավորապես փակ է լինելու
08 Սեպտեմբեր, 2022 19:29
Բավրայի մաքսակետը ժամանակավոր կփակվի
07 Սեպտեմբեր, 2022 14:51