
ՀՖՖ գրասենյակում, որտեղ արդեն սկսվել է ՀՖՖ 23-րդ հերթական ժողովը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության հարցին։
«Շատերի կարծիքով՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրությունը մի փոքր ուշանում է։ Դա կապված է բազմաթիվ գործոնների հետ։ Մենք պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ ունենանք, թեկնածուների մոտիվացիան հասկանալն է շատ կարևոր, որովհետև հարցազրույցների ընթացքում ենք փորձում ենք հասկանալ՝ նրանք գիտակցու՞մ են գալիք ընտրական փուլի կարևորությունը ՀՖՖ-ի և մեր ֆուտբոլային հանրության համար»,- ասել է Մելիքբեկյանը։
Ըստ Մելիքբեկյանի՝ արդեն այսօր ընտրվելիք գործադիր կոմիտեն հունվարի առաջին նիստում կընտրի հավաքականի մարզիչ։
«Ես կարծում եմ, որ այսօր ընտրվելիք գործկոմը հենց առաջին նիստում արդեն կքննարկի այդ հարցը, և հուսամ, որ որոշում կկայացնի, և մենք հունվարին կնշանակենք մարզչին»,- եզրափակել է ՀՖՖ նախագահը։