Իսպանական Պենյա Սաֆրա դե Աբաջո գյուղի բնակիչները մերկացել են ամանորյա օրացույցի համար՝ փրկելու իրենց գյուղը։ Այս մասին գրում է 65ymas պորտալը։

Պորտալի տվյալներով՝ գյուղում ապրում է ընդամենը 16 մարդ։ Նրանցից ոչ ոք չի ցանկացել հեռու մնալ նման նախաձեռնությունից, քանի որ օրացույցի օգնությամբ բնակիչները հույս են ունեցել միջոցներ հայթայթել գյուղի վերածննդի համար։

Եռօրյա ֆոտոսեսիայի արդյունքում՝ տեղի բնակիչները նկարահանվել են գյուղական բնապատկերների ֆոնին՝ տրակտորներ, վազեր, այգեգործական գործիքներ և մթերքներ:

Մեկ՝ 9 եվրո արժողությամբ օրացույցի համար պատվերներ են ստացվել Իսպանիայից և նույնիսկ արտերկրից: Մինչև Սուրբ Ծնունդ վաճառվել է մոտ 400 օրինակ։

Հաջորդ տարի իսպանացի գյուղացիները ծրագրում են ստեղծել օրացույց՝ նվիրված գյուղական անհետացած մասնագիտություններին։

 

1234