Մահացել է ամերիկացի դերասան Էրլ Բոենը
Մահացել է ամերիկացի դերասան Էրլ Բոենը, որը առավել հայտնի է «Տերմինատոր» ֆիլմերի ֆրանշիզայի առաջին երեք հատվածներում բժիշկ Փիթեր Սիլբերմանի դերով: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով դերասանի ընտանիքին։
Նշվում է, որ 82-ամյա դերասանը մահացել է հունվարի 5-ին` Հավայան կղզիներում, սակայն պատճառն ընտանիքի անդամները չեն հայտնել:
Էրլ Բոենը նաև նկարահանվել է «Ճակատամարտ աստղերից այն կողմ», «Օտար ազգ» և այլ ֆիլմերում։
Էրլ Բոենը դադարել է նկարահանվել 2003 թվականին, սակայն շարունակել է կրկնօրինակել ֆիլմեր, մուլտֆիլմեր և խաղեր։
07 Հունվար, 2023 16:22
762
«Հայկական մշակույթը Բեռլինում»․ հայկական և գերմանական երաժշտական ավանդույթները՝ մեկ բեմում
25 Սեպտեմբեր, 2026 15:52
Գումար է հատկացվել հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար
25 Հունիս, 2026 19:15
3 անձ հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ նրանք կասկածվում են «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
28 Մարտ, 2026 10:10