ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել կիրակի օրը նահանգը պատուհասած փոթորկի պատճառով։
«Նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն կրտսերը հայտարարեց Կալիֆոռնիայում արտակարգ դրություն և հրամայեց դաշնային աջակցության միջոցներ՝ ի լրումն նահանգային և տեղական համայնքի արձագանքման արտակարգ իրավիճակներին ձմեռային ուժեղ փոթորիկների, ջրհեղեղների և սելավների պատճառով, որոնք սկսվել են 2023 թվականի հունվարի 8-ին և շարունակվում են»,- ասվում է Սպիտակ տան կայքում։

Բայդենը լիազորել է Ներքին անվտանգության դեպարտամենտին և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությանը՝ համակարգել Կալիֆոռնիայում աղետների հետևանքով օգնող ջանքերը և անհրաժեշտ օգնություն տրամադրել՝ կյանքեր փրկելու և մարդկանց անվտանգությունն ու ունեցվածքը պաշտպանելու համար:

700