Ռուսաստանի՝ Բաքվին և Երևանին բանակցությունների հարթակ տրամադրելու առաջարկը մնում է ուժի մեջ. Զախարովա
«Խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու՝ Ռուսաստանի առաջարկը մնում է ուժի մեջ»,- հունվարի 12-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ եթե հայկական կողմն անկեղծորեն շահագրգռված է եռակողմ պայմանավորվածության շրջանակներում խնդիրների լուծմամբ, ապա անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը:
«Սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»,- ասել է նա։
12 Հունվար, 2023 15:22
726
Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները. Զախարովա
26 Մայիս, 2026 16:12
Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար․ Զախարովա
04 Մարտ, 2026 13:47
Թրամփը ազատ է արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացիներին
09 Հունվար, 2026 14:11