Հունվարի 12-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Կոտայքի մարզի, Վանահովիտ թաղամասի 69-ամյա բնակիչը վարելով «Վոլկսվագեն» մեքենան՝ Հալաբյան փողոցի 67/4 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա Գոհար Վարդանյանին, ինչի հետևանքով նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Նույն օրը 75-ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

447