Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 15-ին վրարեթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11:40-ի սահմաններում «Hyundai Elantra»-ն Քրիստափորի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բախման հետևանքով էլ «Ford Transit»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Tesla»-ին։ «Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

81